Որակը և արհեստավարժությունը հանդիսանում են կլինիկայի կարգախոսը
Անդրեաս Հ. Դեկկերս Գերմանիայում և այլ պետություններում կատարել է մոտ 10000-ից ավել վիրահատություններ: Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու համար համապատասխան ատյանների կողմից ունի թույլտվություն: |
Առաջինը հանրապետությունում կլինիկայում ներդրվել է և մինչ այժմ հաջողությամբ կատարվում են ողնաշարի միջողային սկավառակների տարբեր չափերի և մակարդակի ճողվածքների, էնդոսկոպիկ վիրահատություններ և ողնաշարային խողովակի նեղացման վերացում: Վիրահատությունները կատարվում են առանց կտրվածքի` փոքր ինվազիվ (ատրավմատիկ) տարբերակով, ինչի շնորհիվ հիվանդները վիրահատությունից արդեն իսկ երկու ժամ անց կարող են քայլել և կարճ ժամանակ անց անցնել իրենց առօրյա բնականոն գործողություններին:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժնում կատարվում են այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են`
- վերջույթների հետտրավմատիկ բարդությունների շտկում
- վերջույթների երկարացում
- վիրահատություններ ջլամկանային համակարգի վրա
- ոսկրա-մկանային համակարգի հիվանդությունների կոնսերվատիվ բուժում
Կլինիկայում կիրառվում է նաև Էքստրակորպորալ հարվածա-ալիքային թերապիայի (ԷՀԱԹ) ժամանակակից մեթոդը, որն արդյունավետ է հետևյալ հիվանդությունների բուժման ժամանակ`
- էպիկոնդիլիտներ, ստիլոիդիտներ, գարշապարային շպորներ (ոտնաթաթային ֆասցիտներ)
- ուսահոդի շրջանի ցավեր (այդ թվում` կալցիֆիկացված տենդինիտներ, բուրսիտներ)
- ազդրոսկրի տամբիոնի համախտանիշ (տրոխանտերիտ)
- ոլոքային մկանների համախտանիշ
- մորթոնի նևրոմա
- դյուպյուիտրենի կոնտրակտուրա (ափային ապոնևրոզ)
- գոտկային հատվածի ցավեր
- ֆիբրոմիալգիաներ
- միոֆասցիալ տրիգերային կետեր
- սեռական օրգանի Ֆիբրոբլաստիկ կոշտացում (Պեյրոնի հիվանդություն)
- հետծննդաբերական և հետվիրահատական կոպիտ սպիներ
- ցելյուլիտներ
Լազերային ողնաշարաբանության բաժին
Լազերային վիրաբուժության բաժնում առաջինը և մինչ այժմ միակը հանրապետությունում կատարվում են միջողային սկավառակների ճողվածքների լազերային վիրահատություններ:
Հաջողությամբ կատարվում են նաև փոքր ինվազիվ վիրահատություններ օրթոպեդիայի, վնասվածքաբանության և ողնաշարաբանության ոլորտներում, մասնավորապես`, ողնասյան անկայունության վերացում, մետաղական օստեոսինթեզներ, միկրոմիոֆասցիոտոմիաներ` մանկական ցերեբրալ պարալիչի օրթոպեդիական հետևանքների վերացում, արթրոզների, արթրիտների, օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում նորագույն մեթոդներով:
![]() |
Ենոք Սերգեյի Աբրահամյան Եվրոպական և հայկական օրթոպեդների և ողնաշարաբանների ասոցիացիայի անդամ |
![]() |
Սամվել Հրաչի Պետրոսյան Միջազգային և հայկական օրթոպեդների և վնասվածքաբանների ասոցիացիայի անդամ |
Հեռ. (+374) 60 27 00 21