• (+374 10) 52 96 80, 060-27-00-03
  • Մոսկովյան 15, ք.Երևան, ՀՀ.

Մեր կարգախոսն է՝

<<Ոչ թե ավելացնել տարիներ Ձեր կյանքին,

այլ` առողջ կյանք Ձեր տարիներին>>

Որակը և արհեստավարժությունը հանդիսանում են կլինիկայի կարգախոսը

Երվանդ Սերգեյի Հարությունյան

Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիական կլինիկայի տնօրեն,

բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ-ի ակադեմիկոս, ուրոլոգ-ուռուցքաբան

http://yervandharutyunyan.com

 

Առաջինը և միակը տարածաշրջանում <<Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն>>-ում հաջողությամբ կատարվում է բրախիթերապիա, որը շականակագեղձի քաղցկեղի բուժում է ռադիոակտիվ իզոտոպային ցորենիկների ներգեղձային տեղադրումով:


Կլինիկայում կատարվում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում`
-միզապարկի քաղցկեղ – լազերային միջմիզուկային մասնահատում
-շագանակագեղձի քաղցկեղ – ախտորոշման փուլում շագանակագեղձի տրանսռեկտալ պունկցիոն բիոպսիա տրանսռեկտալ սոնոգրաֆիկ հսկողության ներքո
-վիրահատական բուժման եղանակներ – արմատական պրոստատէկտոմիա, վիրաբուժական կաստրացիա
-երիկամի քաղցկեղ – երիկամի լազերային ռեզեկցիա, արմատական նեֆրէկտոմիա
-ամորձու քաղցկեղ – բարձր օրխոֆունիկուլէկտոմիա, Շևասյույի վիրահատություն
-առնանդամի քաղցկեղ – լազերային պարցիալ պենէկտոմիա, տոտալ պենէկտոմիա
-ստորին միզուղիների ոչ նեյրոգեն ախտանիշներ(շագանակագեղձի ադենոմա)- շագանակագեղձի միջմիզուկային լազերային էնուկլեացիա, միզապարկի վզիկի միջմիզուկային լազերային հատում
-միզուկի ստրիկտուրա-էնդոսկոպիկ լազերային հատում: Պլաստիկ վիրահատություններ` ծայրը ծայրին բերանակցում, միզուկի աուգմենտացիոն պլաստիկա բերանի լորձաթաղանթից վերցված լաթով կամ ծայրային թլիպով
-տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարումներ - կոնսերվատիվ բուժում, առնանդամի էնդոպրոթեզավորում, առնանդամի երկարացում
-տղամարդու անպտղություն - ախտորոշման փուլում անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև սպերմատոզոիդներ ստանալու ժամանակ ամորձու բիոպսիա, սերմուղիների բորբոքային խնդիրների, ինչպես նաև հորմոնալ շեղումների դեղորայքային բուժում, վարիկոցեելի վիրահատական բուժում` սկլերոթերապիա
-ակամամիզություն – սլինգային վիրահատությունների միջոցով (ժապավենի տեղադրում), ակամամիզության վերացում կանանց և տղամարդկանց մոտ
-միզաքարային հիվանդություն – վերին միզուղիների քարով խցանման և վերին միզուղիների բորբոքման դեպքում միզածորանի ստենտավորում, պերկուտան նեֆրոստոմիա, երիկամի, միզածորանի և միզապարկի քարերի էնդոսկոպիկ լազերային քարափշրում (պերկուտան նեֆրոստո – լիտոտրիպսիա, ուրետերոռենոսկոպիա)
-միզուղիների քարերի հեռահար քարափշրում "Dornier compact sigma" սարքի միջոցով

“SANWE” տղամարդու առողջության վերականգման համալիր սարքավորումը կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման ընթացքում՝
• տղամարդու անպտղություն
• շագանակագեղձի բորբոքում
• խրոնիկ կոնքային ցավ
• սեռական թուլություն

 

Թերապիայի տեսակները հետևյալն են`
• էլեկտրոխթանիչ թերապիա
• վակուում թերապիա
• ЛОД-թերապիա (վակուում-հիդրոմերսում)

 

      Կլինիկայում կիրառվում են բուժման նորագույն մեթոդներ, և այն հագեցած է անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորումներով, որոնք առկա են ժամանակակից բժշկության մեջ:

 

Հայկազ Յուրիի Անտոնյան
Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիական բաժնի վարիչ,
ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ (ԵՈՒԱ)
Տիգրան Յուրիի Անտոնյան
Ուրոլոգ
Լեռնիկ Յուրիի Համբարձումյան
Հերթապահող բժիշկ, ուրոլոգ

 

Հեռ: (+374) 060-27-00-04
(+374) 060-27-00-16