Որակը և արհեստավարժությունը հանդիսանում են կլինիկայի կարգախոսը
![]() |
Տիգրան Լևի Սուլթանյան Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ, ԵՊԲՀ հետբուհական կրթության սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ |
Առաջինը հանրապետությունում կլինիկայում է ներդրվել երակների լազերային վիրահատությունը:
Արդեն ավելի քան 10 տարի է կլինիկայում հաջողությամբ կատարվում են այնպիսի բարդ և եզակի վիրահատություններ ինչպիսիք են՝
- աթերոսկլերոտիկ և դիաբետիկ ախտահարված զարկերակների էնդովասկուլյար միջամտություններ` անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա) և ստենտավորում
- զարկերակային վերակառուցողական բարձր տեխնոլոգիական վիրահատություններ (շունտավորումներ, ալլոպրոթեզավորումներ) հետևյալ հիվանդությունների ժամանակ`
• որովայնային աորտայի անևրիզմա
• պերիֆերիկ զարկերակների անևրիզմա
• Լերիշի համախտանիշ
• որովայնային աորտայի և ստորին վերջույթների աթերոսկլերոտիկ ախտահարումներ
• դիաբետիկ անգիոպաթիաներ
• քնային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումներ
Կլինիկայում կատարվում են նաև
- խրոնիկ երակային անբավարարության, վարիկոզ հիվանդության և նրա բարդությունների (թրոմբոզներ, թրոմբոֆլեբիտներ, տրոֆիկ խոցեր և այլն) վիրահատական և դեղորայքային բուժում
- փոքր ինվազիվ, խնայող վիրահատություններ` բարձրաէներգետիկ դիոդային լազերի կիրառմամբ
- թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելիչ դեղորայքային և վիրահատական բուժում (կավա-ֆիլտրի տեղադրում և այլն)
- հեմանգիոմաների, զարկերակ-երակային մալֆորմացիաների, քեմոդեկտոմաների, քնային զարկերակների կինկինգի, կրծքավանդակից ելքի համախտանիշի, լիմֆոստազի վիրաբուժական, դեղորայքային և լազերային բուժում
- մաշկի անոթային ցանցերի և <<աստղիկների>> ոչ վիրահատական լազերային կոագուլյացիա
![]() |
Տիգրան Աշոտի Քամալյան Լազերային և անոթային վիրաբուժության բաժնի վարիչ, անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ |
![]() |
Լևոն Ռոբերտի Մանուկյան Անոթային վիրաբույժ, Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ |
![]() |
Արթուր Աշոտի Ավետիսյան Անոթային վիրաբույժ, Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ |
Հեռ: (+374) 60 27-00-06
(+374) 60 27-00-12