• (+374 10) 52 96 80, 060-27-00-03
  • Մոսկովյան 15, ք.Երևան, ՀՀ.

Մեր կարգախոսն է՝

<<Ոչ թե ավելացնել տարիներ Ձեր կյանքին,

այլ` առողջ կյանք Ձեր տարիներին>>

Այդ ընթացքում երակի ուղղությամբ կիրառվում է արտաքին կոմպրեսսիա (սեղմում) ձեռքի օգնությամբ: Բիոսոսինձը շատ կարճ ժամանակահատվածում պոլիմերիզացվում է “կպցնելով ” երակի պատերը և այսպիսով փակելով այն:

2
Արգանդային զարկերակների էմբոլիզացիա
Արգանդի միոման բարորակ ուռուցք է որը ախտորոշվում է 35 տարեկանից բարձր ամեն 3-րդ կնոջ մոտ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում կիրառվում է արգանդի միոմայի բուժման ցածր տրավմատիկ, ոչ վիրահատական եղանակ` արգանդի զարկերակների էմբոլիզացիա: Տվյալ միջամտության արդյունքում պահպանվում է արգանդը, իսկ միոմատոզ հանգույցները կնճռոտվում են և շաբաթների ընթացքում ներծծվում: Արգանդային զարկերակների էմբոլիզացիան չի պահանջում ընդհանուր անզգայացում: Տեղային անզգայացման պայմաններում փոքր պունկցիոն անցքից աճուկային (ազդրային զարկերակ) կամ արմնկային (բազկային զարկերակ) շրջանում անգիոգրաֆիկ սարքի հսկողության տակ փոքր տրամագծի կաթետերը անցնելով զարկերակների միջով ուղորդվում է դեպի արգանդային զարկերակները, ինչից հետո միոմատոզ հանգույցները սնուցող զարկերակների մեջ արտազատվում են հատուկ “միկրո” մասնիկներ (միկրոսֆերաներ), որոնք փակելով միոման սնուցող զարկերակները ժամանակի ընթացքում բերում են միոմատոզ հանգույցների կնճռոտման և ներծծման:

 

3