Կենտրոնում կատարվում է`
- զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
- սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետութան կողմից անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում
- սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն
- կցված ազգաբնակչության համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում (ոչ հիվանդանոցային):
Կենտրոնում գործում են նաև վճարման կանխիկ և փոխանցումով տարբերակները:
<<Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն>>-ը համագործակցում է Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ:
Բոլոր ծառայությունների գները սահմանված են ադմինիստրացիայի կողմից հաստատված գնացուցակով, որը փակցված է բժշկական կենտրոնի ընդունարանում և բոլոր բաժիններում:
Պացիենտի իրավունքները
Պացիենտն իրավունք ունի`
- ստանալ իր հիվանդության պատմության մասին ամբողջական տեղեկատվություն
- ստանալ ամբողջական տեղեկատվություն բուժման հնարավորությունների և դրանց հետ կապված բարդությունների և ռիսկերի մասին: