Որակը և արհեստավարժությունը հանդիսանում են կլինիկայի կարգախոսը
![]() |
Երվանդ Սերգեյի Հարությունյան բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ-ի ակադեմիկոս, ուրոլոգ-ուռուցքաբան |
Առաջինը և միակը տարածաշրջանում <<Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն>>-ում հաջողությամբ կատարվում է բրախիթերապիա, որը շականակագեղձի քաղցկեղի բուժում է ռադիոակտիվ իզոտոպային ցորենիկների ներգեղձային տեղադրումով:
Կլինիկայում կատարվում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում`
-միզապարկի քաղցկեղ – լազերային միջմիզուկային մասնահատում
-շագանակագեղձի քաղցկեղ – ախտորոշման փուլում շագանակագեղձի տրանսռեկտալ պունկցիոն բիոպսիա տրանսռեկտալ սոնոգրաֆիկ հսկողության ներքո
-վիրահատական բուժման եղանակներ – արմատական պրոստատէկտոմիա, վիրաբուժական կաստրացիա
-երիկամի քաղցկեղ – երիկամի լազերային ռեզեկցիա, արմատական նեֆրէկտոմիա
-ամորձու քաղցկեղ – բարձր օրխոֆունիկուլէկտոմիա, Շևասյույի վիրահատություն
-առնանդամի քաղցկեղ – լազերային պարցիալ պենէկտոմիա, տոտալ պենէկտոմիա
-ստորին միզուղիների ոչ նեյրոգեն ախտանիշներ(շագանակագեղձի ադենոմա)- շագանակագեղձի միջմիզուկային լազերային էնուկլեացիա, միզապարկի վզիկի միջմիզուկային լազերային հատում
-միզուկի ստրիկտուրա-էնդոսկոպիկ լազերային հատում: Պլաստիկ վիրահատություններ` ծայրը ծայրին բերանակցում, միզուկի աուգմենտացիոն պլաստիկա բերանի լորձաթաղանթից վերցված լաթով կամ ծայրային թլիպով
-տղամարդու սեռական ֆունկցիայի խանգարումներ - կոնսերվատիվ բուժում, առնանդամի էնդոպրոթեզավորում, առնանդամի երկարացում
-տղամարդու անպտղություն - ախտորոշման փուլում անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև սպերմատոզոիդներ ստանալու ժամանակ ամորձու բիոպսիա, սերմուղիների բորբոքային խնդիրների, ինչպես նաև հորմոնալ շեղումների դեղորայքային բուժում, վարիկոցեելի վիրահատական բուժում` սկլերոթերապիա
-ակամամիզություն – սլինգային վիրահատությունների միջոցով (ժապավենի տեղադրում), ակամամիզության վերացում կանանց և տղամարդկանց մոտ
-միզաքարային հիվանդություն – վերին միզուղիների քարով խցանման և վերին միզուղիների բորբոքման դեպքում միզածորանի ստենտավորում, պերկուտան նեֆրոստոմիա, երիկամի, միզածորանի և միզապարկի քարերի էնդոսկոպիկ լազերային քարափշրում (պերկուտան նեֆրոստո – լիտոտրիպսիա, ուրետերոռենոսկոպիա)
-միզուղիների քարերի հեռահար քարափշրում "Dornier compact sigma" սարքի միջոցով
“SANWE” տղամարդու առողջության վերականգման համալիր սարքավորումը կիրառվում է հետևյալ հիվանդությունների բուժման ընթացքում՝
• տղամարդու անպտղություն
• շագանակագեղձի բորբոքում
• խրոնիկ կոնքային ցավ
• սեռական թուլություն
Թերապիայի տեսակները հետևյալն են`
• էլեկտրոխթանիչ թերապիա
• վակուում թերապիա
• ЛОД-թերապիա (վակուում-հիդրոմերսում)
Կլինիկայում կիրառվում են բուժման նորագույն մեթոդներ, և այն հագեցած է անհրաժեշտ բոլոր տեսակի սարքավորումներով, որոնք առկա են ժամանակակից բժշկության մեջ:
![]() |
Հայկազ Յուրիի Անտոնյան Լազերային և էնդոսկոպիկ ուրոլոգիական բաժնի վարիչ, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ (ԵՈՒԱ) |
![]() |
Տիգրան Յուրիի Անտոնյան Ուրոլոգ |
Հեռ: (+374) 060-27-00-04
(+374) 060-27-00-16