• (+374 10) 52 96 80, 060-27-00-03
  • Մոսկովյան 15, ք.Երևան, ՀՀ.

Our slogan is

"Not to add years to your life,

but to add healthy life to your years"

Որակը և արհեստավարժությունը հանդիսանում են կլինիկայի կարգախոսը

Տիգրան Լևի Սուլթանյան
Լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն,
անոթային վիրաբույժ,
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ,
ԵՊԲՀ հետբուհական կրթության սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ


    Առաջինը հանրապետությունում կլինիկայում է ներդրվել երակների լազերային վիրահատությունը:
Արդեն ավելի քան 10 տարի է կլինիկայում հաջողությամբ կատարվում են այնպիսի բարդ և եզակի վիրահատություններ ինչպիսիք են՝

- աթերոսկլերոտիկ և դիաբետիկ ախտահարված զարկերակների էնդովասկուլյար միջամտություններ` անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա) և ստենտավորում
- զարկերակային վերակառուցողական բարձր տեխնոլոգիական վիրահատություններ (շունտավորումներ, ալլոպրոթեզավորումներ) հետևյալ հիվանդությունների ժամանակ`

• որովայնային աորտայի անևրիզմա
• պերիֆերիկ զարկերակների անևրիզմա
• Լերիշի համախտանիշ
• որովայնային աորտայի և ստորին վերջույթների աթերոսկլերոտիկ ախտահարումներ
• դիաբետիկ անգիոպաթիաներ
• քնային զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումներ

 

Կլինիկայում կատարվում են նաև

- խրոնիկ երակային անբավարարության, վարիկոզ հիվանդության և նրա բարդությունների (թրոմբոզներ, թրոմբոֆլեբիտներ, տրոֆիկ խոցեր և այլն) վիրահատական և դեղորայքային բուժում
- փոքր ինվազիվ, խնայող վիրահատություններ` բարձրաէներգետիկ դիոդային լազերի կիրառմամբ
- թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելիչ դեղորայքային և վիրահատական բուժում (կավա-ֆիլտրի տեղադրում և այլն)
- հեմանգիոմաների, զարկերակ-երակային մալֆորմացիաների, քեմոդեկտոմաների, քնային զարկերակների կինկինգի, կրծքավանդակից ելքի համախտանիշի, լիմֆոստազի վիրաբուժական, դեղորայքային և լազերային բուժում
- մաշկի անոթային ցանցերի և <<աստղիկների>> ոչ վիրահատական լազերային կոագուլյացիա

 

 

Տիգրան Աշոտի Քամալյան
Լազերային և անոթային վիրաբուժության բաժնի վարիչ, անոթային վիրաբույժ,
բժշկական գիտությունների թեկնածու,
Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ
Լևոն Ռոբերտի Մանուկյան
Անոթային վիրաբույժ,
Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ
Արթուր Աշոտի Ավետիսյան
Անոթային վիրաբույժ,
Եվրոպայի անոթային վիրաբույժների ասոցիացիայի երիտասարդական միության անդամ

 

Հեռ: (+374) 60 27-00-06
(+374) 60 27-00-12